ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Արևմուտքն ապացուցեց, որ ինքն է Արցախն Ադդբեջանին հանձնելու «քավորն» ու «բրոկերը»

Արևմուտքն ապացուցեց, որ ինքն է Արցախն Ադդբեջանին հանձնելու «քավորն» ու «բրոկերը»
16.07.2023 | 09:02

Պատժամիջոցներ սահմանելու փոխարեն, ԵՄ-ն ողջունում է «Ադրբեջանի կամքը ՝հումանիտար օգնություն ցուցաբերելու Աղդամի ուղղությամբ»։

Ավարտվել է Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը, որտեղ հայկական կողմը փաստացի ներկայացված չէր։

Ներկայացված չէր փաստացի նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների ջատագով ԵՄ-ն,փոխարենը ներկայացված էին ադրբեջանական նավթի ու գազի երկրպագու Շառլ Միշելն ու Ադրբեջանի դիկտատոր Ալիևը։

Արևմուտքն ապացուցեց, որ ինքն է Արցախն Ադդբեջանին հանձնելու «քավորն» ու «բրոկերը»։

Ալիևը՝ ստացողն է, իսկ Փաշինյանն էլ թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու «5-րդ շարասյան» ներկայացուցիչը։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 1875

Մեկնաբանություններ